ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Հայոց ցեղասպանությունը մեծ արձագանք գտավ աշխարհի առաջադեմ մարդկանց կողմից: Այս առումով բացառություն չկազմեցին սկանդինավյան երկրները: Իրականացված բռնություններին ի պատասխան` սկանդինավյան երկրներում
պագրվեցին բազմաթիվ գրքեր և քայլեր ձեռնարկվեցին տուժած հայերին օգնելու համար: Օսմանյան կայսրությունում հավատարմագրված շվեդ, դանիացի, նորվեգացի դիվանագետները, միսիոները, ինչպես նաև բազմաթիվ գրողներ, եկեղեցականներ, լրագրողներ նպաստում էին այդ
անմարդկային իրադարձությունների լուսաբանմանը և միջոցներ հավաքում մարդասիրական օգնություն ցուցաբերելուհամար: Այս տեսանկյունից չափազանց կարևոր են Մարիա Յակոբսոնի, Կարին Էփիի և այլոց արխիվային փաստաթղթերն ու հրապարակումները:
Ահա այս մեծանուն զավակներին էր նվիրված ապրիլի 20-23-ին հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կազմակերպած <<Հայոց ցեղասպանությունը և սկանդինավյան արձագանքը>> թեմայով գիտաժողովը, որին հրավիրված էր մասնակցելու նաև մեր դպրոցը:
Բազմաբնույթ զեկուցումների և տեսաֆիլմերի ցուցադրումից հետո Ծիծեռնակաբերդի հուշաքարի մեջ Նանսենի հուշաքարի հարևանությամբ ամփոփեցին Մարի Յակոբսոնի և Ալմա Յոհանսոնի աճյունափոշիները: Երախտապարտ հայ ժողովուրդը երբեք չի մոռանում իր բարեկամներին:
ԲԱՑ ԴԱՍ ՌՈՒՍԱՑ ԼԵԶՎԻՑ
Մայիսի 5-ի ն 4ա դասարանում տեղի ունեցավ
բաց դաս ռուսաց լեզու առարկայից`
<<Հեքիաթների աշխարհում>> թեմայով:
Դասի նպատակն էր հարստացնել երեխաների բառապաշարը, զարգացնել բանավոր խոսքը: Երեխաները մեծ հետաքրքրությամբ մասնակցեցին դասին:
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՎԱՐԺԱՆՔ
ուսումնական վարժանք, որը վերաբերվում
է քաղաքացիական պաշտպանությանը:
Այդ ուսումնական վարժանքի շնորհիվ
աշակերտները տիրապետում են
արտակարգ իրավիճակներում ճիշտ
պաշտպանական միջոցներին և տարահանման ձևերին:
2011թ. մայիսի 3-ին դպրոցում տեղի ունեցավ տակտիկական ուսումնական վարժանք երկրաշարժ թեմայով: Դպրոցը ամբողջովին տարահանվեց, ըստ
ուսումնական պլանի, կային պայմանական տուժվածներ:
Դպրոցի փրկարարական խումբը դուրս բերեց նրանց շենքից, իսկ բժշկական խումբըկատարեց առաջին բուժօգնություն:
Ապահով ինտերնետ
Ապրիլի 28-ին համակարգչային դասասենյակում
տեղի ունեցավ դաս սեմինար` ինպես ապահով
մնալ առցանց: Դասին ներկա էին 6-9 -րդ
դասարանի աշակերտներ: Սեմինարը
կողմերը քննարկելու մասին: Երեխաները
ծանոթացան, թե ինչպես զերծ մնան տհաճ
դեպքերից, ծանոթացան համացանցից օգտվելու
էթիկայի կանոններին և նորմերին:
էթիկայի կանոններին և նորմերին:
Այբբենարանի տոն
մեր ամենափոքրիկները` 1-ին դասարանցիները:
Այսօր նրանք տոնում էին իրենց
գրաճանաչ և տառաճանաչ լինելը:
Այնքան հասուն, այնքան անսխալ ու գեղեցիկ էր նրանց խոսքը, որ դժվար էր պատկերացնել, որ բեմ են բարձրացել 6 տարեկան փոքրիկները:
Տասնօրյակներ
Դպրոցում այժմ անց են կացվում տասնօրյակներ` ըստ առարկայական մեթոդմիավորումների: Յուրաքանչյուր մեթոդմիավորում իր տասնօրյակի ժամանակ կազմակերպում է միջոցառումներ, բաց դասեր, սեմինարներ:
Խաղ վիկտորինա
Ապրիլի 27-ին 8-րդ դասարանցիների միջև տեղի ունեցավ միջառարկայական կապ խաղ վիկտորինայի միջոցով` քիմիա, ֆիզիկա, աշխարհագրություն, կենսաբանություն, պատմություն, գրականություն առարկաների շուրջ:
Վերը նշված առարկաների ուսուցիչները հանդիսանում էին ժյուրիի անդամներ:
ԱՎԵԼԻՆ ՔԱՆ ՓՈՂԸ
Բաց դաս` <<Ավելին քան փողը>> վերնագրով:
Դասը կազմակերպել էր Ք. Գյուլումյանը Պատանեկան նվաճումներ կազմակերպության և HSBC բանկի հետ միասին:
Բաց դաս` Լևոն Շանթ
Տեղի ունեցավ բաց դաս` նվիրված Լևոն Շանթին: