Sunday, May 8, 2011

ՄԵԴԻԱ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ


Հուլիսի 1-ին,Mediaeducation ընկերության հրավերով, մասնակցեցինք Սամվել Սևադայի լուսանկարչական ցուցահանդեսին:Նկարները գեղեցիկ էին և տպավորիչ:Երեխաները լուսանկարեցին իրենց դուր եկած երեք նկարներ, սովորեցին լուսանկարչության մի քանի հնարքներ և հմտություններ:

Եռագմբեթ Շուշի

Վերջին ձմեռ

Tuesday, March 29, 2011

Մեր դպրոցը


     
ՀԱՅՈՑ  ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հայոց ցեղասպանությունը մեծ արձագանք գտավ աշխարհի առաջադեմ մարդկանց կողմից: Այս առումով բացառություն չկազմեցին սկանդինավյան երկրները: Իրականացված բռնություններին  ի պատասխան` սկանդինավյան երկրներում
պագրվեցին բազմաթիվ գրքեր և քայլեր ձեռնարկվեցին տուժած հայերին օգնելու համար: Օսմանյան կայսրությունում հավատարմագրված շվեդ, դանիացի, նորվեգացի              դիվանագետները,  միսիոները, ինչպես նաև բազմաթիվ գրողներ, եկեղեցականներ, լրագրողներ նպաստում էին   այդ
անմարդկային իրադարձությունների լուսաբանմանը և միջոցներ հավաքում մարդասիրական օգնություն ցուցաբերելուհամար: Այս տեսանկյունից չափազանց կարևոր են Մարիա Յակոբսոնի, Կարին Էփիի և այլոց արխիվային փաստաթղթերն ու հրապարակումները:
   Ահա այս մեծանուն զավակներին էր նվիրված ապրիլի 20-23-ին հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կազմակերպած  <<Հայոց ցեղասպանությունը և սկանդինավյան արձագանքը>> թեմայով գիտաժողովը, որին հրավիրված էր մասնակցելու նաև մեր դպրոցը:

Բազմաբնույթ զեկուցումների և տեսաֆիլմերի ցուցադրումից հետո Ծիծեռնակաբերդի հուշաքարի մեջ Նանսենի հուշաքարի հարևանությամբ ամփոփեցին Մարի Յակոբսոնի և Ալմա   Յոհանսոնի աճյունափոշիները: Երախտապարտ հայ ժողովուրդը երբեք չի մոռանում իր բարեկամներին:




ԲԱՑ ԴԱՍ ՌՈՒՍԱՑ ԼԵԶՎԻՑ

   Մայիսի 5-ի ն 4ա դասարանում տեղի ունեցավ
բաց դաս ռուսաց լեզու առարկայից` 
<<Հեքիաթների աշխարհում>> թեմայով:
Դասի նպատակն էր հարստացնել երեխաների բառապաշարը, զարգացնել բանավոր խոսքը: Երեխաները մեծ հետաքրքրությամբ մասնակցեցին դասին:


Մայիսի 6-ին նույն թեմայով բաց դաս տեղի ունեցավ 3ա դասարանում:                                  

                            







ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՎԱՐԺԱՆՔ



Ամեն   տարի  դպրոցում անց  է  կացվում 
ուսումնական վարժանք, որը վերաբերվում
է  քաղաքացիական պաշտպանությանը:
   Այդ  ուսումնական  վարժանքի շնորհիվ
աշակերտները տիրապետում  են 
արտակարգ իրավիճակներում ճիշտ 
պաշտպանական միջոցներին և տարահանման ձևերին:

  2011թ. մայիսի 3-ին դպրոցում տեղի ունեցավ տակտիկական ուսումնական վարժանք երկրաշարժ թեմայով: Դպրոցը ամբողջովին տարահանվեց, ըստ 
ուսումնական պլանի, կային պայմանական տուժվածներ:
Դպրոցի փրկարարական խումբը   դուրս բերեց նրանց  շենքից, իսկ բժշկական խումբըկատարեց  առաջին բուժօգնություն:




Ապահով ինտերնետ


Ապրիլի 28-ին  համակարգչային դասասենյակում    
տեղի ունեցավ  դաս սեմինար` ինպես ապահով
մնալ առցանց: Դասին ներկա էին 6-9 -րդ
դասարանի աշակերտներ: Սեմինարը 
նվիրված էր համացանցի բացասական
կողմերը քննարկելու մասին: Երեխաները
ծանոթացան, թե  ինչպես զերծ մնան տհաճ 
դեպքերից, ծանոթացան համացանցից օգտվելու
էթիկայի կանոններին և նորմերին:

Այբբենարանի տոն

Ապրիլի 29-ին մեր դահլիճը զարդարել էին       
մեր ամենափոքրիկները` 1-ին դասարանցիները:
Այսօր նրանք տոնում էին իրենց
գրաճանաչ և տառաճանաչ լինելը:



 Այնքան հասուն, այնքան անսխալ ու գեղեցիկ էր նրանց խոսքը, որ դժվար   էր պատկերացնել, որ բեմ են բարձրացել 6 տարեկան փոքրիկները:















Տասնօրյակներ

Դպրոցում այժմ անց են կացվում տասնօրյակներ` ըստ  առարկայական մեթոդմիավորումների: Յուրաքանչյուր մեթոդմիավորում իր տասնօրյակի ժամանակ կազմակերպում է միջոցառումներ, բաց դասեր, սեմինարներ:


Խաղ վիկտորինա


Ապրիլի 27-ին  8-րդ դասարանցիների միջև տեղի ունեցավ միջառարկայական կապ  խաղ վիկտորինայի միջոցով` քիմիա, ֆիզիկա, աշխարհագրություն, կենսաբանություն, պատմություն, գրականություն առարկաների շուրջ: 
Վերը նշված առարկաների ուսուցիչները հանդիսանում էին ժյուրիի անդամներ:



ԱՎԵԼԻՆ ՔԱՆ ՓՈՂԸ

Բաց դաս` <<Ավելին քան փողը>> վերնագրով:
Դասը կազմակերպել էր  Ք. Գյուլումյանը  Պատանեկան նվաճումներ կազմակերպության և HSBC բանկի հետ միասին:




Բաց դաս` Լևոն Շանթ


Տեղի ունեցավ բաց դաս` նվիրված Լևոն Շանթին: